Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղերից փոխադրումներ իրականացնողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով․ նախագիծ

Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղերից փոխադրումներ իրականացնողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով․ նախագիծ
Քաղաքականություն
14:10, 10 ноябрь 2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում  լրացումներ կատարելու մասին  նախագծերի փաթեթը։ 

Ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ տաքսոմատոռային փոխադրումներ իրականացնողների համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու, զբոսաշրջության տեսանկյունից հանրապետություն մուտք գործող ուղևորներին և օտարերկրյա  քաղաքացիներին մատուցվող տաքսոմոտոռային փոխադրումների պատշաճ որակ ապահովելու նպատակով մշակվել է ներկայացված օրենսդրական  փաթեթը։

Նախագծով առաջարկվում են հետևյալ կարգավորումները՝ կարգավորել օդնավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի  կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 000 դրամ, սահմանել օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող  տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահամանակմանը ներկայացվող պահանջներ։

«Այն պետք է լինի շախմատաձև և աէրոտաքսի գրառմամաբ, տաքսու նշանով։  Գույնի մասով ընտրել ենք սպիտակ գույնը, տարիքային սահամանափակում է դրվել՝ 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ  տեսակի լիցենզիա ստանալ։ Եվ ի վերջո իրավախախտումների համար, եթե առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղերից փոխադրումներ իրականացվեն կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»,-ասաց նախարարի տեղակալը։