Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների գովազդը սահմանափակող նախագծի քննարկումը հետաձգվեց

Շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների գովազդը սահմանափակող նախագծի քննարկումը հետաձգվեց
Քաղաքականություն
14:17, 10 ноябрь 2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հետաձգվեց «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Նախագծով նախատեսվում է սահմանափակել շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդը.

«Եվ գտնում ենք, որ կարելի է մինչև հանձնաժողովի նիստում եզրակացություն տալը որոշ բարելավումներ կատարել նախագծում»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Այսպիսով` նախագծի քննարկումը հետաձգեց մինչև 2 ամիս ժամկետով: