Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել. Զախարովա

Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել. Զախարովա
Քաղաքականություն
19:35, 10 ноябрь 2021
Ռուսաստանը հավանություն է տվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ ժամանակն է գործնական դաշտ տեղափոխել դրա առնչությամբ ծրագրերը. այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
««3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին` հենց սրանից էլ ելնում ենք մենք»,–ասել է Զախարովան:
 
Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումն այս ձևաչափի առնչությամբ՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիից լսում են հակասական հայտարարություններ այդ խորհրդատվական մեխանիզմին մասնակցելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա ինքնիշխան երկրի դիրքորոշումն է։
 
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը: Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ: