Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստն անցավ առանց մեղադրյալի

Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստն անցավ առանց մեղադրյալի
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:13, 10 ноябрь 2021

Այսօր՝ նոյեմբերի 10֊ին, ժամը 13:00֊ին մեկնարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստը։ Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցի նիստին, և նրան դատարան տանելը ռիսկային է. գրում է aliq.ge-ն:


Օրվա ընթացքում տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին անկցացնում, որոնց հետևանքով 46 քաղաքացի ձերբակալվել է։


Նշենք՝ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ։


Վրաստանի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասով, որը նախատեսում է պաշտոնական լիազորությունների չարաշահում, ինչը հանգեցրել է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, հասարակության կամ պետության իրավունքների էական ոտնահարմանը։ Նշված պատիժը նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 8 տարի ժամկետով։