Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Դուքս Հենրի Ալբերտին

Դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Դուքս Հենրի Ալբերտին
Քաղաքականություն
22:38, 10 февраль 2021
Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրի Ալբերտին: Այս մասին Բալայանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Իմ հավատարմագրերն եմ հանձնել Նորին Մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դքսին: Շատ տպավորված եմ Հայաստանի, նրա պատմության և ավանդույթների մասին Դքսի իմացությամբ»,- գրել է դեսպանը։

Տիգրան Բալայանը հույս է հայտնել, որ երկկողմ աշխատանքներ կիրականացվեն բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։