Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՓՇ-ն ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը առնվազն մի հարցում դաշնակիցներ են․Կարապետ Մխչյան

ՀՓՇ-ն ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը առնվազն մի հարցում դաշնակիցներ են․Կարապետ Մխչյան
Քաղաքականություն
19:49, 07 март 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանը գրում է.

«Բաղրամյան պողոտան 10 հոգով փակած 17 կուսակցություններն իրենց տելեգրամ ալիքներով որոշել են մեդիատեռորի հերթական չափաբաժինն ուղղել Տավուշի մարզ։ Թեման վերցրել, զարգացրել ու տարածում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները։

  Վերջիններիս պնդմամբ` այս պահին ադրբեջանցի  զինվորները GPS-ով չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և ասել` «Ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»: 


  Փաստացի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը  լծված է հայոց առանց այդ էլ թուլացած պատականությունն էլ ավելի թուլացնելու փորձեր ձեռնարկելուն։ Իսկ թալանի պաշտպանները, որ իրենց հայրենիքի փրկիչներ են հռչակել, փորձում են լիցք հաղորդել լճացած  «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Հետևաբար ՀՓՇ-ն ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը առնվազն մի հարցում դաշնակիցներ են ՝ Ադրբեջանը թուլացնում է Հայաստանը, իսկ ՀՓՇ-ն ապատեղեկատվության տարածմամբ փոձում հրապարակ լցնել։

 Ցավում եմ, որ այս արշավի էստաֆետան հաջողությամբ ընդունել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, քանի որ վերջինս առերևույթ թալանի հետ կապ չի ունեցել։

Հ․Գ Հայաստանի հանրապության ՊՆ-ն, Տավուշի մարզպետն ու Ազատամուտի համայնքապետ հերքել են հայտնի շրջանակներից տարածվող այս ապատեղեկատվությունը»։