Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 մարզերի 5 համայնքներում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 մարզերի 5 համայնքներում
Քաղաքականություն
09:08, 14 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Այս 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանը հատկացրել էր 25 մլն 249 հազար դրամ։

Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։

Վերոնշյալ համայնքներից ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենամեծը Իջևանն է՝ 33 հազար 56 ընտրողով, Կապանը` 31 հազար 820 ընտրող ունի, Ստեփանավանը՝ 13 հազար 335։ Կոտայքի մարզի Արզնի համայնքում 2256 քաղաքացի ընտրելու իրավունք ունի, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ 681։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ին և կտևի 12 ժամ։ Ժամը 20:00-ին տեղամասերի փակվելուց հետո կսկսվի ձայների հաշվարկը։