Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանն իր ծննդավայր Մարմարաշենում ներկայացրել է նախընտրական ծրագիրը

Մասիսի քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանն իր ծննդավայր Մարմարաշենում ներկայացրել է նախընտրական ծրագիրը
Քաղաքականություն
14:41, 14 ноябрь 2021
Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում այդ օրը ևս ընտրություններ են անցկացվելու։

Մասիսում առաջադրվել են երկու քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ազատամարտիկ Սայեն Հայրապետյանը, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը գլխավորում է Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։  

Սայեն Հայրապետյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է  ունեցել  Մարմարաշեն և Ջրահովիտ համայնքների բնակիչների հետ։

Հանդիպման ժամանակ բնակիչներին ներկայացվել է նախընտրական ծրագիրը, քննարկել են առաջիկա անելիքները, գրանցել՝ առաջնային կարևորության հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ներկայացրել են ավագանու թեկնածուներին։

 Նշենք, որ Սայեն Հայրապետյանը ծնունդով Մարմարաշենից է, երկար տարիներ ծառայել է Հայոց բանակում, աշխատել ՊՆ-ում։ Նա մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին։ 44-օրյա պատերազմին իր հրամանատարությամբ մարզի ամենամեծ ջոկատով մինչև վերջին օրը եղել է ռազմի դաշտում։

Սայեն Հայրապետյանին առանձնակի հարգանքով են վերաբերվում ոչ միայն իր ծննդավայրի և մարզի այլ համայնքներում, այլև ընգծված հարգանքով են խոսում լուրջ մարտական ուղի անցած ազատամարտիկները։