Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել է 47.40 տոկոսը․ ԿԸՀ

Ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել է 47.40 տոկոսը․ ԿԸՀ
Քաղաքականություն
22:09, 14 ноябрь 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 20:00-ի դրությամբ:

Ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40 տոկոսը:
Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների` 63.48 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը: Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը: Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը: Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:
​​​​