Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահը ներկայացրեց ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի նոր պատգամավորներին. Ասպրամ Կրպեյանը չէր ներկայացել ԱԺ

Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանի փոխարեն մանդատը վերցրած պատգամավորներին։

«Հարգելի՛ պատգամավորներ, տեղեկացնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 2 և թիվ 3 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Միքայել Թումասյանին»,-ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ «Տիկին Կրպեյանն ըստ ամենայնի դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այս պահին։ Նա ներկա չէ դահլիճում»։

Միքայել Թումասյանը երդվեց։