Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանդատները վայր կդնենք, երբ պատեհ պահը գա, հիմա այդ պահը չէ․ Ընդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից՝ չնայած «վիճակն օրհասական» է

Մանդատները վայր կդնենք, երբ պատեհ պահը գա, հիմա այդ պահը չէ․ Ընդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից՝ չնայած «վիճակն օրհասական» է
Քաղաքականություն
12:28, 16 ноябрь 2021
Այսօրվա ԱԺ հերթական նիստը բոյկոտած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին զարմացրել է հանրության մի մասի զարմանքը՝ թե ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը վայր չի դնում պատգամավորական մանդատը:

«Ընդդիմադիր գործընկերներից մեկը գրառում էր կատարել, և ես ու իմ գործընկերները զանգեր էինք ստանում՝ արդյոք ընդունելի է մանդատները վայր դնելու առաջարկությունը: Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մանդատները վերցնելու առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ պատեհ պահին մենք մանդատները վայր ենք դնելու: Ո՞րն է պատեհ պահը: Պատեհ պահը այն է, երբ կհասկանանք, որ հնարավոր չէ այդ գործիքը օգտագործել և միանշանակ, մենք այդ մանդատները վայր ենք դնելու: Էդ մանդատները որևէ մեկը իր բարձի տակ տաք-տաք չի պահում: Ինձ համար զարմանալի է, որ այդ հարցը հիմա ուղղվում է մեզ», -այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ գործող իշխանությունների հետ իրենց ուժը կուլիսային գործարքների չի գնացել և չի գնա, ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմության: