Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Ղազինյանը անգամ նռնակ բռնած չկա․ Արթուր Ղազինյանին 12-րդ անգամ չընտրեցին հանձնաժողովի քարտուղար

Պարոն Ղազինյանը անգամ նռնակ բռնած չկա․ Արթուր Ղազինյանին 12-րդ անգամ չընտրեցին հանձնաժողովի քարտուղար
Քաղաքականություն
15:11, 16 ноябрь 2021
Ազգային ժողովի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ Ղազինյանը Շուշիում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետելու դեպքի վերաբերյալ գրել էր, թե «Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ․ կա Հայ մարդ և կան նիկոլներ. կա՛մ նիկոլ ես, կա՛մ Հայ մարդ», ասաց․ «Շատ կարեւոր հարց կար պարոն Ղազինյանին տալու․ օրինակ՝ Պարոն Ղազինյանը անձամբ երբեւէ նռնակ բռնած կա՞, էլ չեմ ասում ադրբեջանցիների վրա նետած, որովհետեւ իր մտահաղացմամբ դուրս է գալիս, որ եթե նռնակը նետում ես՝ արժանապատիվ ես ու հայ ես, եթե չես նետում․․․»

Ալեքսանյանը շեշտեց՝ պարոն Ղազինյանի պարագայում նա անգամ նռնակ բռնած չկա, ինչը շատ հատուկ է իր ներկայացրած դաշինքին, որտեղ մեծամասնությունը անձամբ երբեւիցե չի մասնակցել անգամ զինվորական ծառայության։ «Ինքն էլ, այդ թվում եւ ուրիշի ձեռքերով շագանակ, ուրիշի արարքների հաշվին սեփական փիառը ապահովելու ճղճիմ փորձերը ես կարծում եմ եւս մեկ անգամ փաստում են, որ այս հանձնաժողովի նիստերի վերջնարդյունքում կախված նրանից, թե ինչ թիվ կլինի Արթուր Ղազինյանի մերժումների, այդ թիվը հավերժ կդաջվի պարոն Ղազինյանի կենսագրության մեջ․ ենթադրենք կլինի 15, ապա կհնչի այսպես՝ Արթուր 15 Ղազինյան», - հավելեց պատգամավորը։

Վիլեն Գաբրիելյանը անդրադառնալով Արթուր Ղազինյանի ԱԺ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում անընդհատ առաջադրվելուն, ասաց, որ  շրջանառության մեջ է կանոնակարգ օրենքի լրացում, որով ընդդիմության նմանատիպ պահելաձեւի համար սանկցիա կկիրառվի եւ Ղազինյանի թեկնածությունը այլեւս հնարավորություն չի տրվի առաջադրել այդ պաշտոնում։

Նշենք, որ նիստից բացակայում էին ընդդիմադիր անդամները, իսկ Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։