Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
21:27, 16 ноябрь 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այս կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։