Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից որևէ պաշտոնական դիմում չի ստացել․ ՀԱՊԿ պատասխանը՝ Հայաստանից հնչող կոչերին

ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից որևէ պաշտոնական դիմում չի ստացել․ ՀԱՊԿ պատասխանը՝ Հայաստանից հնչող կոչերին
Քաղաքականություն
22:06, 16 ноябрь 2021
ՀԱՊԿ քարտուղարությունը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված Հայաստանից օգնության վերաբերյալ պաշտոնական դիմում չի ստացել։  Այս մասին հաղորդում է Ռիա Նովստին՝ հղում կատարելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։

«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են իրավիճակին։ Կարծում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա։

Նկատենք, սակայն, որ այսօր և Անվտանգության խորհրդի քարտուղարը, և ԱԺ բազմաթիվ պատգամավորներ հրապարակավ դիմել են ՀԱՊԿ-ին։