Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համախմբում և պառակտում մեկ հայտարարության մեջ․ Արփի Դավոյանը՝ «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մասին

Համախմբում և պառակտում մեկ հայտարարության մեջ․ Արփի Դավոյանը՝ «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մասին
Քաղաքականություն
22:17, 16 ноябрь 2021
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմի ագրեսիան «Հայաստան» դաշինքի համար խթան հանդիսացավ, որպեսզի արագ վերադառնան ի շրջանս յուր և հայտարարություն տարածեն՝ համազգային համախմբում հայտարարելով, ապա հաջորդ նախադասության մեջ հայտնեն, որ այս իրավիճակի հանգուցալուծումը իշխանությունների հեռանալն է։

Համախմբում և պառակտում մեկ հայտարարության մեջ, կեղծ բարեպաշտություն և հայրենասիրություն խաղալով՝ նորից կուրծք ծեծել, իշխանություններին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ, դառնալ ադրբեջանական մամուլի թոփ 10-նյակի առաջատար և ադրբեջանական ագրեսիայի մասին մոռանալ։

Ահա այն ամենը, ինչ այս կարևորագույն պահին ասացին սույն անձինք իրենց հայտարարությամբ»,- նշել է պատգամավորը։