Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողմերը պարտավոր են պահպանել հրադադարը․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Կողմերը պարտավոր են պահպանել հրադադարը․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Քաղաքականություն
22:21, 16 ноябрь 2021
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով՝ Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ.
 
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիան կողմերին կոչ է անում նաև  պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում։