Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական Բաքուն բոլորովին այլ նպատակներ ունի, ուստի տասնամյակներ շարունակ հայատյացություն ու ռազմատենչություն է քարոզվել․ Տաթևիկ Հայրապետյան

Պաշտոնական Բաքուն բոլորովին այլ նպատակներ ունի, ուստի տասնամյակներ շարունակ հայատյացություն ու ռազմատենչություն է քարոզվել․ Տաթևիկ Հայրապետյան
Քաղաքականություն
15:29, 08 март 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի բռնապետ ղեկավարը շարունակ պնդում է, որ հակամարտություն այլևս չկա, մինչդեռ տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ և շարունակում խոսել սպառնալիքի լեզվով։ Ալիևը առաջին անգամ չէ դա անում և վստահորեն՝ ոչ վերջին։ Ադրբեջանի ղեկավարությունը երբեք էլ չի թաքցրել իր տարածքային հավակնությունները, փաստերը բազմաթիվ են։

Ալիևի հայտարարությունները հոգեբանական և հիբրիդային պատերազմի մի մաս են, որը մղվում է մեր պետության և ժողովրդի դեմ։ Մենք հետպատերազմյան բարդ շրջանում ենք, շատ ավելի զգայուն Բաքվից եկող հայտարարությունների նկատմամբ, ինչը հաշվարկել են նաև Բաքվում։ Ցավով, պետք է արձանագրել, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն չի փորձում խաղաղություն կառուցել, այլ ընդհակառակը՝ սրում է և սադրում իրավիճակը։

Պաշտոնական Բաքուն բոլորովին այլ նպատակներ ունի, ուստի տասնամյակներ շարունակ հայատյացություն ու ռազմատենչություն է քարոզվել՝ պետական մակարդակով, կեղծվել է տարածաշրջանի պատմությունը, իսկ այժմ շարունակվում է մեր դեմ պայքարը հիբրիդային պատերազմի տեսքով։