Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ նահատակված մեր տղաների հիշատակը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստը սկսելուց առաջ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ ՀՀ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով զոհված մեր զինվորների հիշատակը:

«Մինչ նիստը սկսելը եկեք հարգենք երեկ նահատակված մեր եղբայրների հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: