Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որտե՞ղ է Վահե Հակոբյանը և ինչո՞ւ նա չի վարում նիստը․ Բաբկեն Թունյանը՝ Տնտեսական հանձնաժողովի փորձագետներին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր 24-ժամյա ռեժիմով պետք է քննարկվի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և կից ներկայացված նախագծերի փաթեթը, և տա եզրակացություն։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանն է, որը չէր ներկայացել նիստին և նիստը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Ըննդիմադիր մյուս պատգամավորները նույնպես չէին մասնակցում այս նիստին։

Բաբկեն Թունյանը՝ դիմելով հանձնաժողովի աշխատակիցներից մեկին, հարցրեց, թե որտեղ է Վահե Հակոբյանը, այնուհետև դիմելով հանձնաժողովի փորձագետներին՝ հարցրեց, թե ինչու Վահե Հակոբյանն այս նիստը չի վարում, սակայն որևէ մեկը չպատասխանեց, թե ինչու Վահե Հակոբյանը չի մասնակցում նիստին։  

«Քանի որ հանձնաժողովի մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ, հանձնաժողովի նախագահի բացակայությամբ կատարում է նրա պարտականությունները, մենք բնականաբար մեր աշխատանքները չենք կարող ձախողման տանել։ Բայց ես փորձագետներին էլ եմ դիմում, խնդրում եմ՝ հետագայում ավելի գործընկերային գտնվել և եթե ես էլ հիմա ինչ-որ հրատապ գործ ունենայի՝ կստացվեր, որ այս հանձնաժողովի նիստը չէր կայանա, մեր աշխատանքը չէինք կարողանա հասցնել ավարտին»,-ասաց Բաբկեն Թունյանը։