Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նույնիսկ ՀՀ-ում հակառուսական հիստերիա կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ․ Փաշինյանի պատասխանը Մամիջանյանին

Եթե նույնիսկ ՀՀ-ում հակառուսական հիստերիա կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ․ Փաշինյանի պատասխանը Մամիջանյանին
Քաղաքականություն
18:30, 17 ноябрь 2021
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչո՞ւ են խմբակցության պատգամավորները հակառուսական հիստերիա բարձրացնում, նշեց, որ եթե անգամ կան հակառուսական տրամադրություններ, հեղինակը իրենք չեն։

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը անվտանգության համակարգի առանցքային գործոններից է։

«ՀԱՊԿ-ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք և մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները կգործարկվեն։ Եթե դրանք գործարկվելու հետ կապված խնդիրներ կան, դրանք նախատեսվել են։ Նախկինում երբեք գործարկելու առիթ չի եղել և առաջին անգամ է ստեղծվել նման իրադրություն և մենք մանրամասն մեր գործընկերների հետ, անընդհատ քննարկում ենք և ամեն ինչ անելու ենք, որ անվտանգային մեխանիզմները աշխատեն պատշաճ ձևով, ընթացակարգով և ժամանակում»,-ասաց Փաշինյանը։