Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի
Քաղաքականություն
21:32, 17 ноябрь 2021
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները. այս մասին նա գրառում է կատարել թվիթերի իր էջում:


«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- հայտարարել է նա: