Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենակոշտ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի վերջին ագրեսիան. ԱՄՆ կոնգրեսական

Ամենակոշտ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի վերջին ագրեսիան. ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքականություն
21:09, 18 ноябрь 2021
Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ սանձազերծել է չհրահրված բռնություն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգևինը:

«Կլինեմ հստակ: Ամենակոշտ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Միացյալ Նահանգները պետք է արագ գործի՝ ապահովելու նախորդ տարվա հրադադարի կայունությունը»,- ընդգծել է Լանգևինը։