Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Խամոյան, ինչո՞ւ եք սոցցանցերում և հիմա էլ այստեղից ապատեղեկատվություն տարածում. Լրագրողը՝ Ագնեսա Խամոյանին

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Civic.am-ի լրագրող Վովա Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին. ասաց. «Տիկին Խամոյան, դուք ձեր ֆեյսբուքյան էջում կիսվել էիք հրապարակմամբ, թե հայկական կողմը ադրբեջանցի գերիներ է վերցրել, այնուհետև տարել հետ է հանձնել, ինչի հետևանքով գերեվարվել է մեր զինվորը, ապա սպանվել: Հետո այդ ինֆորմացիան հերքվեց: Այսինքն՝ դա ապատեղեկատվություն էր»:

Լրագրողը նկատեց, որ հիմա էլ այս դահլիճում է պատգամավորը ապատեղեկատվություն տարածում. «Դուք նշում եք, որ վարչապետ Փաշինյանը ամբիոնից մեր գերիներին հանցագործ է համարել, բայց ես լսել եմ նրա ելույթը. նա ասել է, որ քննություն պետք է անցկացվի և պարզվի, թե ինչ հանգամանքներում են նրանք գերեվարվել: Ինչո՞ւ եք նման տեղեկատվություն տարածում այս հուզական ֆոնով: Չե՞ք կարծում, որ իսկապես պետք է քննություն տարվի և պարզվի, թե տղաները ինչ հանգամանքներում են գերեվարվել. գուցե հրամանատարության մեղքով է եղել, գուցե քաղաքական ղեկավարության մեղքով է եղել, գուցե հենց զինվորի մեղքով է եղել»:

Ագնեսա Խամոյանը արձագանքեց, որ ինքը չի պատասխանում Civic.am լրատվամիջոցի հարցերին:

Գեղամ Ադյան