Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Քաղաքականություն
19:48, 19 ноябрь 2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային խնդիրները. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳ նախարարության իր աղբյուրին:

«Թուրքիայի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել են երկկողմ հարաբերությունները և որոշ տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։