Քաղաքացիակենտրոն
լրատվություն

HRW-ը ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի բռնությունը ռազմական հանցագործություն է որակել

HRW-ը ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի բռնությունը ռազմական հանցագործություն է որակել
Քաղաքականություն
20:03, 19 ноябрь 2021
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժման հետևանքով Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը:

«Նոյեմբերի 16-ի մարտերից հետո Ադրբեջանն առնվազն 13 հայ զինծառայողի է գերեվարել, և սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը վերաբերվում գերեվարվածների հանդեպ։ Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է»,- ասվում է գրառման մեջ։

Միջազգային իրավապաշտպանը հիշեցրել է, որ «ըստ Ժնևի կոնվենցիայի՝ ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն մարտական գործողություններից հետո»։ Նա նաև պահանջել է, որ Ադրբեջանը հարգի գերիներին խոշտանգելու և նվաստացնելու արգելքը: