Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Քաղաքականություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ Լեռնային Ղարաբաղում միջադեպերից խուսափելու համար։ Այս մասին ասվում է Եվրախորհրդի հայտարարության մեջ, որն արվել է ուրբաթ օրը ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ երկու երկրների ղեկավարների հետ ունեցած բանակցություններից հետ, փոխանցում է ТАСС-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսային զրույցների արդյունքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, ինչը հիմք կծառայի Լեռնային Ղարաբաղում միջադեպերից խուսափելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Շառլ Միշելը նաև իր թվիթերյան էջում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։