Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում»

Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում»
Քաղաքականություն / Տարածաշրջան
16:14, 22 ноябрь 2021
Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում», հաղորդում է պաշտոնական Մինսկը։
«Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կողմերը միմյանց ներկայացրել են Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակը, քննարկել խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակներում», - նշում է Բելառուսի նախագահական նստավայրը։

Ըստ պաշտոնական Մինսկի, Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։
Հայաստանի կառավարությունը զրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել։