Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, կտեղեկացնենք․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ՌԴ նախաձեռնությամբ Փաշինյան- Ալիև հանդիպման մասին

Երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, կտեղեկացնենք․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ՌԴ նախաձեռնությամբ Փաշինյան- Ալիև հանդիպման մասին
Քաղաքականություն
18:37, 22 ноябрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ են ՌԴ նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:

«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասաց Վահան Հունանյանը:

Հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: