Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևին
Քաղաքականություն / Տնտեսություն
19:27, 22 ноябрь 2021
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը: 

Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ: