Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար առցանց նստաշրջանը

Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար առցանց նստաշրջանը
Քաղաքականություն
21:17, 15 ноябрь 2021
Նոյեմբերի 22-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, ԱԺ պատվիրակության անդամներ Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը տեսակապով մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր:

Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Թվայնացման եւ նորարարական զարգացման արագացում՝ օրենսդրական գործընթացի արդյունավետության եւ խորհրդարանական գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման համար» ելույթով: Նշվել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվում  են Ազգային ժողովի տեխնիկական վերազինման եւ թվայնացման աշխատանքներ: «E parliament» համակարգով կներդրվեն քվեարկության եւ անվտանգության հետ կապված ժամանակակից չափանիշներ:

Նիստի ընթացքում հաստատվել են հայկական պատվիրակության նոր անդամներ Գեղամ Մանուկյանի եւ Սերգեյ Բագրատյանի մանդատները:
Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել եւ միաձայն ընդունվել է հայկական պատվիրակության առաջարկությունը «Սեւծովյան տարածաշրջանում կրթության բնագավառում համագործակցության նպատակներն ու խնդիրները համավարակից հետո» թեմայի վերաբերյալ:
Նիստում ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունը 6 ամսով փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը: ՍԾՏՀ ԽՎ-ին անդամակցում է 12 երկիր: Առաջիկայում միջազգային կազմակերպությանը կանդամակցի Հյուսիսային Մակեդոնիան: