Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 16-ի դեպքով ունենք 6 հաստատված զոհ, 24 գումարած 8 գերեվարված. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 16-ի դեպքով ունենք 6 հաստատված զոհ, 24 գումարած 8 գերեվարված. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:15, 23 ноябрь 2021
«40-45 քառակուսի կմ ՀՀ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը դատապարտել է»,-այսօր հեռավար ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս ագրեսիան պետք է վերացվի` ագրեսիայի փաստը միջազգային բոլոր ատյաններում բարձրաձայնելու միջոցով, որպեսզի միջազգային ճնշումներ լինեն Ադրբեջանի վրա:  

Փաշինյանը նշեց նաև, որ այս օկուպացիան հետապնդելը պետք է լինի մեր բոլոր միաջզգային ներկայացուցիչների օրակարգի թիվ մեկ հարցը:  

Անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հերթական ագրեսիային` վարչապետն ասաց, որ այդ օրվա դեպքերով ունենք 6 հաստատված զոհ, 24 գումարած 8 գերեվարված, սակայն այդ տվյալները պետք է վերջնական ճշտվեն. «Գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որից մեկը չի եղել թեթև վիրավորում, և մենք նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ աշխատում ենք»: