Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երբ մենք ասում ենք, որ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100 %-ով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին»․ Նիկոլ Փաշինյան

«Երբ մենք ասում ենք, որ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100 %-ով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին»․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:33, 23 ноябрь 2021
«Երբ մենք ասում ենք, որ առաջարկn ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը հարյուր տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին», - պատասխանելով դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ մեզ համար ընդունելի առկա փաստաթղթի մասին հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
 Սրանով, ըստ Փաշինյանի, փորձ է արվում ոչ ձևականորեն ի ցույց դնել, որ մենք պատրաստ ենք գնալ լուծումների։

 «Մենք առաջարկել էինք զորքերի հայելային հետքաշում։ Հետո Ռուսաստանն է առաջարկությամբ հանդես եկել, որը լիարժեք չէր համապատասխանում մեր առաջարկություններին, բայց Ռուսաստանը փորձ էր արել և փորձ է անում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներից ինչ-որ մի միջին բան դուրս բերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
 Եթե առաջարկները  հարյուր տոկոսով համընկնեին մեր պատկերացումներին, ապա, ըստ Փաշինյանի, դրանց չէր համաձայնի ադրբեջանական կողմը։  «Պետք է գանք ինչ-որ միջին տարբերակի։ Հիմա,  եթե ինչ-որ բան  հայտարարեմ, որ ՌԴ-ն սա է առաջարկել և մենք համաձայն ենք այս տրամաբանության հետ, հրապարակումից հետո այդ տրամաբանությունն այլևս գոյություն չի ունենա, քանի դեռ Ադրբեջանը ինքն էլ չի հայտարերել, որ ինքն էլ է համաձայն։ Դիվանագիտական աշխատանք կա, որը հրապարակային դարձնելով էդ աշխատանքն արդեն դադարում է գոյություն ունենալուց և պետք է ամեն ինչ սկսել զրոյից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հնարավոր համարեց, որ ՌԴ-ն կարող է ինչ-որ առաջարկ անել, որով, ըստ էության, դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում հնարավոր կլինի զերծ մնալ զինված բախումներից։ Սա կարող է չլինել զորքերի հայելային ետ քաշելու ճանապարհով, այլ մեկ այլ տարբերակով, բայց նպատակը լինի դա՝ ռազմական բախման հնարավորության վերացումը։