Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները կարող են փոխանցվել Հունաստանին

Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները կարող են փոխանցվել Հունաստանին
Քաղաքականություն
21:49, 23 ноябрь 2021
Ամերիկացի հայամետ սենատոր Բոբ Մենենդեսը օրինագիծ է ներկայացրել Սենատի քննարկմանը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային չվաճառված F-35 գերժամանակակից կործանիչները փոխանցել Հունաստանին:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ օրինագիծն արդեն ներկայացվել է Սենատի քննարկմանը: Գալիք շաբաթ այն  կդրվի քննարկման: 

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները անհանգստացած  են Մենենդեսի ներկայացրած վերոնշյալ օրինագծից՝ հաշվի առնելով վերջին շրջանում թուրք-հունական լարված հարաբերությունները: 

Մի շարք աղբյուրներ կարծում են, որ եթե Հունաստանին փոխանցվեն այդ կործանիչներն, ապա հունական զինված ուժերն օդային գերակայություն կունենան Էգեյան ծովի ավազանում թուրքական կողմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ամերիկյան կործանիչները Թուրքիային չվաճառվեցին, քանի որ Անկարան Ռուսաստանից ձեռք էր բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, որի հետևանքով Վաշինգտոնը կիրառեց պատժամիջոցներ: 

Պատժամիջոցներից մեկի հետևանքով Թուրքիան չստացավ ամերիկյան վերոնշյալ կործանիչներն: Անկարան նաև դուրս մղվեց այդ կործանիչների արտադրության ծրագրից: Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Անկարան պետք է որոշ պահեստամասեր արտադրեր F-35-ների համար: