Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրավոր դիմել ենք և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին․ Նիկոլ Փաշինյան. ՀԺ

Գրավոր դիմել ենք և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին․ Նիկոլ Փաշինյան. ՀԺ
Քաղաքականություն
22:35, 23 ноябрь 2021
Այո և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք գրավոր։ Այսօր ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. գրում է armtimes.com-ը: 

Ասուլիսավարի՝ հարցը կոնկրետացնելուց հետո, որ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձությունների մասին է, Փաշինյանը նշեց. «Գիտեք, նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»:

Վարչապետն ընդգծեց, որ շարունակում են քննարկումները ու գտնում, որ Ադրբեջանի պահվածքին պետք է միջազգային գնահատական տրվի:

«Մենք դրա հետ չենք հաշտվելու, հարկադրանքի քաղաքականություն Հայաստանը չի ընդունելու։ Պատերազմում հաղթողի իրավունք միջազգային հանրության մեջ չկա, մենք պատրաստ ենք, գնալու ենք, չարչարվելու ենք, բանակցելու ենք, գնալու ենք լուծումների և մենք բոլոր մեզ հասու միջազգային ֆորմատները օգտագործելու ենք՝ մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: