Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության վերաբերյալ

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության վերաբերյալ
Քաղաքականություն
18:36, 24 ноябрь 2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: