Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազատագրականներն» Ազգային ժողովում դեն են նետում իրենց գլխին քաշած անկախության կեղծ շղարշը կամ Քոչարյանի ինչի՞ն է պետք հերթական խայտառակությունը

«Ազատագրականներն» Ազգային ժողովում դեն են նետում իրենց գլխին քաշած անկախության կեղծ շղարշը կամ Քոչարյանի ինչի՞ն է պետք հերթական խայտառակությունը
Քաղաքականություն
13:28, 25 ноябрь 2021
Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունը հանրային լսումներ է հրավիրել։ Արդեն անդրադարձել ենք, որ  դահլիճը կիսադատարկ է։ Այսինքն՝ «Հայաստան» դաշինքին չի հաջողվել անգամ 200 հոգի մարդ գտնել՝ ներառյալ իրենց պատգամավորները, նրանց օգնականներն ու խմբակցության փորձագետները, որոնց կհետաքրքրի իրենց օրակարգը։ 

Իսկ հնչող ելույթները օրակարգի հետ քիչ կապ ունեն։ Չնայած լսումների թեման «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագիծն է, Քոչարյանի բոլոր դիմակավորված սատարողներն ու նրա քաղաքական օրակարգը առաջ տանողները հավաքվել են ու գլուխ գլխի են տալիս, թե ո՞վ ավելի մեծ ու ահասարսուռ արհավիրքում կմեղադրի գործող իշխանություններին։   

Այստեղ են՝ վերջին օրերին փողոցներ փակող Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ինչ-որ քրեական գործերով անցնող ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ապատեղեկատվության և մեդրատեռորի նեղ մասնագետ  Նաիրի Հոխիկյանը, քաղաքականության հետ կապ չունեցող Կարին Տոնոյանը, մի խոսքով՝ ողջ քոչարյանական «էլիտան» տեղում է։ 

Իհարկե, դեռ Քոչարյանի նկարը չեն ծածանում կամ ամբիոնից նրան սիրո ու հավատարմության երդում չեն տալիս, բայց արդեն ակնհայտ է դառնում, որ դեն են նետում իրենց իսկ կողմից իրենց գլխին քաշած անկախության կեղծ շղարշը։ 

Իսկ թե տերերին առավել դուր գալու ու իրականության հետ աղերս չունեցող  ապատեղեկատվության ի՞նչ մրցավազք է խորհրդարանի ամբիոնից և ինչ բառամթերք ու մառազմ է քննարկվում ԱԺ դահլիճում՝ կարող եք իմանալ՝ ելույթներին հետևելով կամ, օրինակ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ելույթից, որում նա ասում է. «Եթե ստորագրվելիք որևէ փաստաթղթում չկա կետ մինչև նոյեմբերի 9-ի դրությանը վերադառնալու մասին, մի՞թե դա կապիտուլյացիա չէ»։ 

Հիրավի, մտքի ականավոր հսկան պնդում է, որ ցանկացած փաստաթուղթ, որով Շուշին ու Հադրութը չեն վերադարձվում, կապիտուլյացիա է։ 

Թե Քոչարյանի ինչի՞ն է պետք հերթական խայտառակությունը՝ դժվար է ասել։ 

Ջոնիկ Պետրոսյան