Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՏԱ նախարարը նույնպես «Apple»-ից ծանուցում է ստացել. «Նշանակում է՝ դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի, պրոբլեմ է առաջացրել շատ երկրների համար»

ԲՏԱ նախարարը նույնպես «Apple»-ից ծանուցում է ստացել. «Նշանակում է՝ դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի, պրոբլեմ է առաջացրել շատ երկրների համար»
Քաղաքականություն / Հայաստան
14:26, 25 ноябрь 2021
Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն,  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Apple» ընկերությունից նամակ է ստացել, որով հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, և Վանեցյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են, և նա ունի փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանը նման ծրագիր ձեռք բերե՞լ է, Վահագն Խաչատրյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի։
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ իշխանությունը նման ծրագիր ձեռք բերեր ընդդիմադիրներին գաղտնալսելու համար, նախարարն ասաց, որ բացառվում է, քանի որ դրա կարիքը չկա։ 

Այնուհետև նախարարն ասաց, որ ինքը նույնպես այդպիսի հաղորդագրություն ստացել է և կարծում է, որ շատերն են ստացել։
«Դա նշանակում է, որ դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի, դա միջազգային հայտնի ընկերություն է, և միայն մեզ մոտ չի, որ պրոբլեմ է առաջացրել, շատ երկրների, շատ երկրների ղեկավարների համար այդպիսի խնդիրներ են առաջացրել։ «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների, հեռախոսներից օգտվողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է գրում։ Մենք էլ արել ենք իրենց այն ցուցումները, որը որ կար։ Այսինքն՝ գաղտնաբառերը փոխել ենք, նորից նոր սիստեմի ենք անցել։ Մնացած մեկնաբանությունները ով որ անում է և ենթադրություններ է անում, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ՝ իրեն դիմեք։ Որովհետև այն, ինչ որ կատարվել է  կոնկրետ իմ հետ՝ որպես քաղաքացի, և իմ շրջապատի մարդկանց հետ, դրանք մենք գնահատել ենք որպես հարձակում կամ ցանկություն ՀՀ-ի՝ տվյալ դեպքում առանձին քաղաքացիների, միգուցե նաև պետական կառույցների անվտանգությանն ուղղված քայլեր»,- ասաց Վահագն Խաչատրյանը։