Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բանակը բարոյալքված է, չեն ուզում կռվել, դիրքեր են հանձնում»՝ հայտարարող ընդդիմություն կոչվածները թշնամական գործունեությամբ են զբաղված խորհրդարանում, շոու են անում. ազատամարտիկ

«Բանակը բարոյալքված է, չեն ուզում կռվել, դիրքեր են հանձնում»՝ հայտարարող ընդդիմություն կոչվածները թշնամական գործունեությամբ են զբաղված խորհրդարանում, շոու են անում. ազատամարտիկ
Քաղաքականություն
17:09, 25 ноябрь 2021
«Այդ մարդկանց ընդդիմություն անվանելը ճոխություն է։ Մի փոքր լսեցի խորհրդարանական այդ լսումները։ Ով տեղից վեր էր կենում, ասում էր՝ բանակը բարոյալքված է, չեն ուզում կռվել, դիրքեր են հանձնում։ Այդպիսի բաներ մտածում և ասում է միայն թշնամին։ Դա խորհրդարանական լսում չէ, ընդդիմությունը պետք է սրտացավ լինի երկրի համար, իսկ իրենք թշնամական գործունեությամբ են զբաղված»,-անդրադառնալով այսօր Ազգային ժողովում  «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներին՝ նկատեց ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր խորհրդարանական լսումներ էր հրավիրել սահմանազատման և սահմանագծման թեմայով, որին իշխող խմբակցության որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում։ Լսումներին ներկա էին փողոցային ցույցերից հայտնի ինչ-որ անձինք, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ։ Խիստ ուշագրավ էր, օրինակ, թե ինչպես էին «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տարոն Մարգարյանը և ժամանակին նրա վրա կոյուղաջուր լցնել ցանկացող ավագանու անդամ, ներկայումս ցուցարար Սոնա Աղեկյանը նստել կողք կողքի և երբեմն-երբեմն մտքերով փոխանակվում։ Ինչևէ։ 

Նախ լսումների մասնակից մի խումբ ագրեսիվ անձինք կիսադատարկ դահլիճում ելույթներ ունեցան, ապա հայտարարություն ընդունեցին։ 
Վլադիմիր Առաքելյանի խոսքով՝ երկրի վիճակով անհանգիստ, սահմանազատման, սահմանագծման խնդրով անհանգստացած ընդդիմությունը չի կարող նման վարքագիծ ունենալ:

«Ամբիոնից եսիմ ինչեր են հայտարարում, ասում են՝ Սյունիքը հանձնվել ա, հանձնում ա. իրենք թշնամու ամեն հարձակման ժամանակ երևի աղոթում են, որ շատ զոհ ունենանք, որպեսզի շատ շոու սարքեն դրա վրա։ Իրենց խնդիրը ո՛չ սահմանազատումն է, ո՛չ սահմանագծումը։ Իրենց խնդիրը իշխանություն զավթելն է, դրա համար դեռ պատերազմը չավարտված՝ արդեն փողոց էին դուրս եկել, շենքեր էին փորձում գրավել։ Դրանց կերակրողներն էլ իրենց ունեցվածքն են ուզում պահել։ Բայց էդ ֆոնին որոշել են հայրենասիրություն խաղալ։ Բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվի։ Ինչ ուզում են՝ թող անեն»,- ասաց Առաքելյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ քանի դեռ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, հակառակորդը չի հանգստանա և անընդհատ սադրանքների կդիմի:

«Վերջապես այդ գործընթացը պետք է  սկսվի, ավարտվի, ու մենք մեր սուվերեն պետության սահմանները հասկանանք ու հանգիստ ապրենք։ Բայց այդ ընդդիմություն կոչեցյալները սա էլ չեն հասկանում։ Այսօր վեր էին կացել հայտարարում էին, թե ստեղծված իրավիճակում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու նախադրյալներ չկան, թե այդ գործընթացը հիմա վտանգավոր է և այլն։ Բայց իրենց ցավը ուրիշ բան է։ Եթե սահմանազատումն ու սահմանագծումը բարեհաջող իրականացվի, ավարտվի՝ իրենք էլ գործ չեն ունենա անելու, էլ շոուի թեմա չի լինի»,- նկատեց ազատամարտիկը։