Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքի հյուսիսում Թուրքիայի հատուկ ծառայություններն օպերացիա են իրականացրել

Իրաքի հյուսիսում Թուրքիայի հատուկ ծառայություններն օպերացիա են իրականացրել
Քաղաքականություն / Տարածաշրջան
21:56, 25 ноябрь 2021

Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են. գրում է ermenihaber-ը:


Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարայի և Քանդիլի շրջաննեում իրականացված ռազմագործողությունների հետևանքով սպանվել է 6 քուրդ զինյալ:

Նշվում է, որ սպանված զինյալների թվում է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության արտաքին հարցերի պատասխանատու «Բոթան» ծածկանվամբ Նիհան Գյորենը։