Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանամերձ շրջանների մարզպետները եկել էին խորհրդարան. պաշտպանության հանձնաժողովում հրավիրված քննարկումը մեկնարկից 5 րոպե անց ընդհատվեց

Սահմանամերձ շրջանների մարզպետները եկել էին խորհրդարան. պաշտպանության հանձնաժողովում հրավիրված քննարկումը մեկնարկից 5 րոպե անց ընդհատվեց
Քաղաքականություն
13:15, 26 ноябрь 2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր աշխատանքային քննարկում էր հրավիրված՝ աշխարհազորի մասին օրենքի վերաբերյալ, որն ընդունվել էր 2020թ-ի հոկտեմբերին՝ պատերազմի ընթացքում:

Պաշտպանության հանձնաժողով էին եկել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալը:

Քննարկումը մեկնարկից ընդամենը 5 րոպե անց ընդհատվեց և ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի առաջարկությամբ՝ այն շարունակվեց փակ ֆորմատով:

«Որպեսզի կարողանանք առարկայական քննարկում անցկացնել, պետք է նիստը փակ անենք, որովհետև այստեղ շատ բաների մասին ենք խոսելու օրենքի հետ կապված»,-ասաց Քոչարյանը և լրագրողներին ասաց, որ դուրս գան նիստերի դահլիճից: