Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց փողոցի Ազգային ժողովը որևէ հարց լուծել չի կարող. Վազգեն Մանուկյանը՝ «Ազատագրական շարժման» մասին

Առանց փողոցի Ազգային ժողովը որևէ հարց լուծել չի կարող. Վազգեն Մանուկյանը՝ «Ազատագրական շարժման» մասին
Քաղաքականություն
15:04, 26 ноябрь 2021
«Ես շատ ողջունում եմ այս շարժումը: Միավորում բառը շատ գեղեցիկ է հնչում, բայց մարդիկ միավորվում են և կարողանում են ստեղծել ընդհանուր շարժում, եթե դրված է խնդիր, կա  ծրագիր և հեռանկարներ են ներկայացվում, թե ինչ պետք է անել և կա ղեկավար մարմին, առայժմ դա չկա: Ես կարծում եմ, որ կամաց-կամաց կձևավորվի: Արդեն ուշ է մի տարի առաջ այս ամենը պետք է վերջացած լիներ»,-ասյ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման. առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Նա նշում է, որ դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ պետք չէ գնալ ընտրությունների. «Բայց մենք գնացինք ընտրությունների և ստացանք նոր իրավիճակ, հիմա այս իրավիճակը պետք է մարսենք, և պատահական չէ, որ ես երկար ժամանակ չէի խոսում, որովհետև անմիջապես ընտրություններից հետ սկսել մի բան անհնարին էր, հիմա կարծում եմ ժամանակը հասունացել է»:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ առանց փողոցի Ազգային ժողովը որևէ հարց լուծել չի կարող: Նա նշում է, որ ԱԺ-ն կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրաությանը, որովհետև լեգիտիմ մարմին է, բայց խնդիրներ լուծել չի կարող:


«Ազգային ժողովի բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»,-ասաց նա: