Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումեն Ռադևին Բուլղարիայի նախագահ ընտրվելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումեն Ռադևին Բուլղարիայի նախագահ ընտրվելու առթիվ
Քաղաքականություն
19:52, 26 ноябрь 2021
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և պատմական սերտ կապերի վրա:

«Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակույթի, կրթության, նորարարությունների և այլ ոլորտներում։ Համոզված եմ, որ առավել կխորացնենք և կզարգացնենք փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: