Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոչիում ավարտվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. այն տևել է մոտ 3 ժամ

Սոչիում ավարտվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. այն տևել է մոտ 3 ժամ
Քաղաքականություն
20:20, 26 ноябрь 2021
Սոչիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը.այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  

Նա նշել է, որ հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:

Մինչ այդ Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: