Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի բացառվում, որ Բրյուսելի հանդիպմանը բարձրացվի խաղաղապահ ուժերի կազմը փոխելու հարցը

Չի բացառվում, որ Բրյուսելի հանդիպմանը բարձրացվի խաղաղապահ ուժերի կազմը փոխելու հարցը
Քաղաքականություն
13:24, 29 ноябрь 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը


-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Սոչիում տեղի ունեցած հանդիպումը և ստորագրած հայտարարությունը։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան–Ադրբեջան սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում ստորագրված հայտարարությունը և որքանով է այն բխում հայկական կողմի շահերից։

Հայտարարությունն, ընդհանուր առմամբ, ուրվագծում է համատեղ անելիքների վերաբերյալ կողմերի պայմանավորվածությունները, սակայն առարկայական մանրամասներ չի պարունակում: Միակ բանը, որ անսովոր է, դա սահմանազատման ու սահմանագծման միջպետական երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին երրորդ կողմի՝ Ռուսաստանի, խորհրդատվական մասնակցությունն է, որը կարող է վճռորոշ դեր խաղալ վիճելի դեպքերի հանգուցալուծման ժամանակ: Թե որքանով այս հայտարարությունը կծառայի ՀՀ շահերին պարզ կդառնա վերոհիշյալ հանձնաժողովի կողմից ձեռնարկվելիք քայլերից ու ընդունվող որոշումներից: Ամեն դեպքում ԱՀ, ՀՀ և ՌԴ ղեկավարները լավատեսական տրամադրություն էին ճառագում համատեղ ասուլիսի ժամանակ:

-Պարոն Մելիքյան, որքանո՞վ այս պայմանավորվածությունները կարող են իրագործվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվել է։

Չեմ կարծում, որ հանձնաժողովի աշխատանքները հեշտ ու արագ կընթանան՝ օգտվելով Հայաստանի գործող իշխանությունների ներքին ու արտաքին հեղհեղուկ դիրքից, Ադրբեջանը կձգտի ստանալ իր համար առավելագույն արդյունքն՝ այդ թվում ինչպես նոր տարածքների հանդեպ իր վերահսկողության օրինականացումն, այնպես էլ հաղորդակցության ուղիների նկատմամբ իր համար նախընտրելի ռեժիմների հաստատումը: Դժվարանում եմ ասել, թե հայ բանակցողներն ադրբեջանական նկրտումներին ինչ կերպ կկարողանան հակազդել:

-Ըստ էության՝ Մոսկվան ամեն ինչ արեց, որ Բրյուսելի հանդիպումից առաջ տեղի ունենա նախ Սոչիի հանդիպումը։ Այս առումով, ի՞նչ կարող է ակնկալել հայկական կողմը Բրյուսելի հանդիպումից։ Հնարավոր է՝ այն օրակարգից ընդհանրապես դուրս գա՞։

Դժվար թե բրյուսելյան հանդիպումը չեղարկվի: Արևմտյան մեր գործընկերների կողմից այն կարող է օգտագործվել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների օրակարգը թարմացնելու և Արցախի ապագա կարգավիճակի ճշգրտման անհրաժեշտությունը շեշտելու համար: Չի բացառվում, որ այնտեղ բարձրացվի նաև խաղաղապահ ուժերի կազմը փոխելու հարցը: Նախկինում մերժվում էր համանախագահ պետություններից որևէ մեկի զինուժն Արցախում տեղակայելու և դրան խաղաղապահ զորախմբի մանդատ տալու հնարավորությունը: Գուցե քննարկվեն նաև մարդասիրական բնույթի հարցեր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։