Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացավ Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը

Կայացավ Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը
Քաղաքականություն
15:07, 29 ноябрь 2021
Խոշորացված Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդամներն այսօր անցան իրենց աշխատանքային պարտականություններին:

Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը շնորհավորելով ներկաներին` հանդիսավոր հանձնեց ավագանու անդամների վկայականները:

Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն իր հերթին շնորհավորանքի խոսքեր հղեց ավագանու նորընտիր կազմին, մաղթելով բեղմնավոր աշխատանք` ի շահ համայնքի և համայնքի բնակչության:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո քննարկվեցին հետագա աշխատանքները և մի շարք հարցեր: