Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կյանքը ցույց տվեց, որ հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ ստեղծվում են այն ժամանակ, երբ Հայաստանը առնվազն փորձ է անում դիվերսֆիկացնելու իր քաղաքականությունը»․ Ռուբեն Մեհրաբյանը

«Կյանքը ցույց տվեց, որ հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ ստեղծվում են այն ժամանակ, երբ Հայաստանը առնվազն փորձ է անում դիվերսֆիկացնելու իր քաղաքականությունը»․ Ռուբեն Մեհրաբյանը
Քաղաքականություն
14:04, 30 ноябрь 2021
«ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» թեմայով քննարկում տեղի ունեցավ Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ բանակցությունների ընթացքը և Սոչիում ընդունված հայտարարությունը ցույց են տալիս, որ այս պահին ընթացքը գնում է հայակական շահերին համապատասխան։ «Հայկական կողմին հաջողվեց գործընթացը տանել ենթահարցերը տարանջատելով՝ դեմարկացիա, դելիմիտացիայի հարց, կոմունիկացիաների ապաշրջափակման և բուն Ղարաբաղի հարց», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Մեհրաբյանը ուշադրություն հրավիրեց նրան, թե ինչ չկար հայտարարության մեջ․ «Չկար միջանցքային տրամաբանություն, 3+3-ի մասին ևս խոսք չկար, ԼՂ-ի հետ կապված ևս որևէ խոսք չկար, այսինքն կարգավորման պարամետրերը մնում է այնպես ինչպես կար»։

Մեհրաբյանը նկատել էր նաև Իլհամ Ալիևի անճանաչելի կոնստրուկտիվ պահվածքը։ Հաջորդ բանը, որ նկատել էր Ռուբեն Մեհրաբյանը այն էր, որ ՀՀ վարչապետը հանդիպման ընթացքում ասել է այն, ինչ ասել է ՀՀ Խորհրդարանում։

«Կյանքը ցույց տվեց, որ հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ ստեղծվում են այն ժամանակ, երբ Հայաստանը առնվազն փորձ է անում դիվերսֆիկացնելու իր քաղաքականությունը», - նկատեց Մեհրաբյանը։