Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը գոհ մնա իր ընտրությունից». Վայքի համայնքապետի ՔՊ թեկնածու Մխիթար Մաթևոսյան

Վայք խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մխիթար Մաթևոսյանը, ով շուրջ երկու ամիս է, ինչ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ 

Մխիթար Մաթևոսյանը գործարար է, ով երբեք չի եղել քաղաքական գործընթացներում և ներգրավվել է ընտրական պրոցեսում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջարկություն ստանալուց հետո միայն։

Մխիթար Մաթևոսյանը մինչև քաղաքական գործընթացներում ներգրավվելը իր անձնական միջոցներով իր համայնքի համար բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել Վայքում և հարակից գյուղերում։ Մասնավորապես, 2017 թվականին վերանորոգել է հայրենի Զառիթափ գյուղում գտնվող մատուռը, 44-օրյա պատերազմից հետո օժանդակել է զինվորական պանթեոնի կառուցմանը, նորոգել է ջրագծեր, ապահովել է մանկապարտեզներին գույքով, այժմ էլ իր միջոցներով վերանորոգում է Վայքի մշակույթի տան բեմահարթակը։
 
Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան