Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաբկեն Թունյանը հանդիպել է Հունաստանից ժամանած պատվիրակության հետ

Բաբկեն Թունյանը հանդիպել է Հունաստանից ժամանած պատվիրակության հետ
Քաղաքականություն
20:33, 30 ноябрь 2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ դրանք թեեւ ամուր են, այնուամենայնիվ զարգացնելու ներուժ կա: Անդրադարձ  է կատարվել երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին:

Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարությունն Ազգային ժողովի հետ միասին մեծածավալ աշխատանք է կատարել եւ այժմ էլ շարունակում է աշխատանքներ կատարել ներդրումային դաշտի բարելավման, հարկային համակարգի կատարելագործման եւ գործարար միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ:  Առաջիկա տարիներին տնտեսության մի շարք ոլորտներում շոշափելի արդյունքներ արձանագրելու տեսանկյունից նա կարեւորել է Եվրամիությունից ստացվելիք 2,5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: