Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՓՇ-ի անդամները վրաններ են տեղադրել Դեմիրճյան փողոցում. ոստիկանական ուժեր են կուտակվել

ՀՓՇ-ի անդամները վրաններ են տեղադրել Դեմիրճյան փողոցում. ոստիկանական ուժեր են կուտակվել
Քաղաքականություն / Հայաստան
19:59, 09 март 2021
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց: 

Դեմիրճյան փողոցում ՀՀ ոստիկանությունը ուժեր է կուտակում:

Շարժման անդամները հայտարարում են, որ ԱԺ մուտք գործելու մտադրություն չունեն, իսկ խորհրդարանի մուտքերը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հրաժարական չներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նշենք, որ արդեն քանի օր է փակ է նաև Բաղրամյան պողոտան: