Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Բելառուսի համար ռուսական գազի գինը

Հայտնի է Բելառուսի համար ռուսական գազի գինը
Քաղաքականություն
20:41, 01 декабрь 2021
 «Գազպրոմը» 2022 թվականին Բելառուսին գազ կմատակարարի 1000 խորանարդ մետրի դիմաց 128,52 դոլարով։ Այս մասին այսօր հայտնել է երկրի Էներգետիկայի նախարարությունը, գրում է korrespondent-ը։

«Ստորագրվել է արձանագրություն Բելառուսի համար 2022 թվականի համար ռուսական գազի գների վերաբերյալ։ 2022 թվականին Բելառուսի համար գազի գնի մակարդակը համաձայնեցվել է այս տարվա պայմանների հիման վրա՝ 128,52 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց»,- ասվում է հաղորդագրությունում։

Հավելենք, որ Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցում է 1000 դոլարը: